Բան Կի Մունը դադարեցրել է Սիրիայի նախագահի հետ ուղիղ շփումը

15:46 • 02.05.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ ուղիղ շփումներից, քանի որ վերջինս չի կատարել իր խոստումները։

 

«Ես շատ եմ խոսել Ասադի հետ Սիրիայի ճգնաժամի սկզբում, նա չի կատարել իր խոստումները։ Եվ ես կարծում եմ, որ այդ շփումն ինձ օգուտ չի տա, դրանում չկա անհրաժեշտություն, ես հիմնականում հիմնվել եմ իմ հատուկ ներկայացուցչի վրա»,- ասել է Բան Կի Մունն «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Интерфакс-ը։

 

Գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին կշարունակի կատարել իր պարտականությունները։