Նյու Յորքում մետրոյի գնացքը դուրս է եկել գծերից. 19 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել

22:32 • 02.05.14

Նյու Յորքի Քուինս շրջանում մետրոյի գնացքի՝ գծերից դուրս գալու արդյունքում առնվազն՝ 19 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով News Day-ին:


Քաղաքի հրդեհային վարչության ներկայացուցիչը պարզաբանել է, որ տուժածներից չորսը լուրջ վնասվածքներ է ստացել:


Մետրոպոլիտենի ղեկավար Թոմաս Պրենգաստայի խոսքով՝ գծերից դուրս է եկել 8 վագոնից 6-ը, որոնցում վթարի պահին մոտ հազար մարդ է եղել: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ մետրոյի թունելում ուժեղ ծուխ է առաջացել:


Դեպքի վայր հրշեջ և շտապօգնության խմբեր են ուղարկվել: