Օբաման և Մերկելը հայտարարել են ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ պատրաստ են ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել, եթե իրավիճակն Ուկրաինայում չկայունանա մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններին ընդառաջ:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, Անգելա Մերկելն ընդգծել է, որ Մոսկվան չի աջակցել ժնևյան համաձայանգրերի իրագործմանը, այդ իսկ պատճառով Գերմանիան և ԵՄ-ի կազմում այլ գործընկեր երկրներ պատրաստ են «երրորդ մակարդակի» պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ:
ԱՄՆ նախագահն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Մերկելին՝ «Ուկրանայի հարցում վճռական դիրքորոշման համար» և ընդգծել է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն, եթե Մոսկվան խոչընդոտի Ուկրաինայի նախագահական ընտրություններին:










