Օդեսայում բախվել են «Եվրամայդանի» և «Հակամայդանի» կողմնակիցները (լուսանկարներ, տեսանյութ)
Օդեսայի կենտրոնական Սոբորնայա հրապարակում բախումներ են տեղի ունենում հանուն միասնական Ուկրաինայի երթի մասնակիցների (Եվրամայդան) և ՌԴ-ի կողմնակիցների (Հակամայդան) միջև:
Ինչպես հաղորդում է tvrain.ru-ն` ուկրաինական դրոշով փաթաթված մարդիկ ապամոնտաժում են կամուրջը և հանում են սալաքարերը:
УНИАН գործակալության փոխանցմամբ` հրապարակում հավաքվել են «Չերնոմորեց» և «Մետալիստ» ֆուտբոլային ակումբների երկրպագուները, որոնք մտադիր են երթով շարժվել դեպի Տարաս Շևչենկոյի անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի: Նրանց միացել են նաև այլ քաղաքացիներ:
Ոստիկանության աշխատակիցները փորձում են բաժանել հակամարտող կողմերին, սակայն նրանք շարունակում են քարեր ու նռնակներ նետել միմյանց ուղղությամբ: Արդեն 10-ից ավելի վիրավոր կա, որոնց դուրս են բերում ամբոխից:














