Ամերիկացի տարեց զույգն ամուսնացել է վերակենդանացման բաժանմունքում
ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում զույգն ամուսնացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում. նախատեսված միջոցառումից 15 րոպե առաջ 68-ամյա փեսացուն սրտի նոպա է ունեցել: Սակայն զույգը որոշել է չհետաձգել արարողությունը, հայտնում է CBS-ը:
Ռոբերտ Ադամսն ու Մարի Պիցուտոն ամուսնացել են փեսացուին բուժօգնություն ցուցաբերվելուց անմիջապես հետո: Նրանք ժամանած հոգևորականի ներկայությամբ երդում են տվել միասին լինել կյանքի բոլոր իրավիճակներում:
Զույգը ծանոթացել է դեռևս 36 տարի առաջ, սակայն նրանց ճակատագրերն այլ ուղիներով են ընթացել: Նրանք նորից «հանդիպել են» համացանցում՝ միմյանց էջերը գտնելով Facebook-ում: Դրանից հետո նրանք որոշել են այլևս չբաժանվել։










