ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Հերման վան Ռոմպեյ
Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտնել է, որ ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, եթե բանակցությունների միջոցով Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ելք չգտնվի, հայտնում է segodnya.ua-ն։
Սլովակիայում գտնվելու ընթացքում Ռոմպեյը շնորհակալություն է հայտնել այդ երկրին և նրա վարչապետին՝ «Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ելք փնտրելու հարցում կարևոր և կառուցողական դեր ունենալու համար»։
«Նման որոշման բացակայության դեպքում ԵՄ-ն կաջակցի, և եթե անհրաժեշտ է` կավելացնի ճնշումը Ռուսաստանի վրա։ ԵՄ-ն կմնա Ուկրաինայի գործընկերը՝ անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումների համար»,- հայտարարել է Ռոմպեյը։










