Սեուլի մետրոյում գնացքներ են բախվել. կա 170 տուժած
Հարավային Կորեայի մայրաքաղաքում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով ավելի քան 170 վիրավոր կա, հայտնում է Russia Today-ը: Մի շարք ուղևորներ տեղափոխվել են մոտակա համալսարանական հիվանդանոց:
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հրշեջներին: Այժմ ուղևորները տարհանվում են մետրոյից:
Մեխանիկական խնդիրների պատճառով գնացքներից մեկը ստիպված եղել կանգնել կայարանների միջև, և մեկ այլ գնացք բախվել է դրա հետնամասին: Բախումից հետո ուղևորները ստիպված են եղել թունելով անցնել՝ մետրոյի կայարան դուրս գալու համար:
Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության՝ շատ ուղևորներ վնասվածքներ են ստացել, երբ սկսել են վագոններից դուրս ցատկել։










