Սլավյանսկի բնակիչներին կանչում են քաղաքի կենտրոն՝ Պուտինին տեսաուղերձ հղելու համար. աղբյուր

15:13 • 02.05.14

Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները Սլավյանսկ քաղաքի բնակիչներին կանչում են քաղաքի կենտրոն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օգնության խնդրանքով տեսաուղերձ հղելու համար, հայտնում է korrespondent.net-ը։

 

Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Սայմոն Շուստերը։

Իր հերթին, «Տեղեկատվական դիմակայություն» խմբի կազմակերպիչ Դմիտրի Տիմչուկը հայտնում է, որ ցուցարարները որպես «կենդանի վահան» են օգտագործում խաղաղ բնակչությանը։