Տեխնոլոգիաները թույլ կտան լիցքավորել հեռախոսները մարմնի ջերմության միջոցով
Մշակվել է տեխնոլոգիա, որն օրերից մի օր կարող է Ձեր սմարթֆոնը լիցքավորել՝ օգտագործելով միայն մարմնի ջերմությունը, գրում է Daily Mail-ը: Կրելի համակարգիչներն ու սարքերը հռչակվել են բջջային էլեկտրական սարքերի հաջորդ սերունդը, սակայն մինչ այժմ խնդիր է՝ գտնել լուծում, որը կապահովի բավարար, երկարատև լիցքավորում:
Այժմ Հարավային Կորեայում KAIST-ի հետազոտողների թիմը նորարարություն է հեղինակել, որը կլուծի այդ խնդիրը: Նրանք ստեղծել են ճկուն ջերմաէլեկտրական գեներատոր, որը թույլ կտա լիցքավորել էլեկտրական սարքերը մարմնի ջերմության միջոցով:
Ջերմաէլեկտրական գեներատորը սարք է, որը փոխակերպում է ջերմային էներգիան էլեկտրականի:










