Տղամարդկանց անպտղության հարցը կլուծվի նրանց մաշկի օգնությամբ. գիտնականների բացահայտումը

23:29 • 02.05.14

Գենետիկ արատի հետևանքով անպտղությամբ տառապող տղամարդկանց սերմնահեղուկի՝ վաղ փուլում զարգացող բջիջները հնարավոր կլինի ստանալ նրանց մաշկից: Այս մասին հղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Այս բացահայտումը կարող է փոխել բոլոր այն տղամարդկանց կյանքը, որոնց մոտ արտադրված սերմի քանակը բավարար չէ բեղմնավորման համար:


Ցողունային բջիջների կենսաբանության ինստիտուտի բժիշկ և Ստենֆորդի համալսարանի վերականգնողական բժշկության մասնագետ Ռեյջիրո Պերան նշել է, որ խոսքն անպտղության փաստացի բուժման մասին է:


Նոր սերմերի փոխպատվաստումն սկզբունքորեն հնարավոր է իրականացնել հենց հիվանդների ձվաբջիջներում: Անպտղության խնդիրն այսօր առկա է 10-15% զույգերի մոտ, որն էլ հաճախ կախված է գենետիկ խնդիրներից: Հիմնական Y-քրոմոսոմ գեների ինքնաբուխ կորուստը նման խնդիրների առաջացման ամենատարածված պատճառներից մեկն է:


Բժիշկ Ռեյջիրոն ուսումնասիրել է անպտղության խնդիր ունեցող 3 տղամարդու, որոնց մոտ բացակայել է Y-քրոմոսոմ գեների ԴՆԹ-ների մի մասը, որն էլ նպաստել է սերմնահեղուկի քանակի նվազմանը:


Փորձագետը տղամարդկանց մաշկից վերցրել է ֆիբրոբլաստները՝ կապող հյուսվածքների բջիջները, որոնք գենետիկ փոփոխության ենթարկելով՝ induced pluripotent ցողունային բջիջների է վերածել:


Քանի որ իրենց հատկանիշներով այս բջիջները նման են սաղմնային ցողունային բջիջներին, ապա նրանք կարող են ցանկացած տիպի հյուսվածք ձևավորել:

 

Տղամարդկանց անպտղության հարցը կլուծվի նրանց մաշկի օգնությամբ. գիտնականների բացահայտումը