Ամերիկյան դատարանն արգելել է Lockheed-ին և Boeing-ին ռուսական շարժիչներ գնել

09:19 • 02.05.14

Ամերիկյան դատարանը չորեքշաբթի Lockheed և Boeing ընկերությունների համատեղ ձեռնարկությանը՝ United Launch Alliance-ին, արգելել է ռուսական հրթիռային շարժիչներ օգտագործել, գրում է Взгляд-ը։

 

Մասնավորապես՝ United Launch Alliance-ին արգելվել է «որևէ գնում կամ վճարում կատարել «Энергомаш» ընկերությանը, որը չի վերաբերում նախկին պայմանագրերին և գնումներին, ասված է դատարանի որոշման մեջ։

 

Նման որոշման հասել է SpaceX մասնավոր ընկերությունը, որը հրթիռներ և տիեզերական սարքավորումներ է արտադրում: SpaceX-ը բողոքում էր նրա դեմ, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն առանց տենդերի անցկացման փոխանցել են պայմանագիրն ամերիկյան պաշտպանական ընկերությունների համատեղ ձեռնարկությանը, որոնք հրթիռային շարժիչներ են գնում Ռուսաստանից:

 

«РД-Амрос» ռուս-ամերիկյան ձեռնարկության հետ United Launch Alliance-ի պայմանագիրը ենթադրում է РД-180 տիպի 36 հրթիռային շարժիչի մատակարարում ԱՄՆ-ին: SpaceX-ը փորձում է գնումների կոմերցիոն տենդեր ձեռք բերել՝ հույս ունենալով այն հաղթել ռուսական արտադրողից:

 

Դատարանը որոշումը կայացրել է ԱՄՆ Կոնգրեսի կոչերի ֆոնին՝ հինգ տարվա ընթացքում ստեղծել ամերիկյան հրթիռային շարժիչ՝ ռուսական արտադրանքից կախվածություն չունենալու նպատակով։