ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց օլիմպիականը

11:42 • 02.05.14

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում 106 տարեկան հասակում մահացել է Ուոլթեր Ուոլշը, ով համարվում է բոլոր ժամանակների Օլիմպիադաների պատմության ամենատարեց մասնակիցը, տեղեկացնում է Armsport.am–ը՝ rambler.sport.ru-ի հղումով։


Ամերիկացին 1934 թվականին աշխատանքի է անցել Հետաքննությունների դաշնային բյուրոյում և հենց այդ ընթացքում սպանել Ալֆրեդ Բրելիին, ով այդ տարիներին համարվում էր պետության թիվ մեկ դավաճանը:
 

Ուոլթեր Ուոլշը հրաձիգ էր և մասնակցել է 1948 թվականի ամառային Օլիմպիական խաղերին, սակայն մեդալի չի արժանացել: