Աֆղանստանում գյուղը մի քանի վայրկյանում հողին է հավասարեցվել. հաղորդվում է ավելի քան 2.000 զոհի մասին (լուսանկարներ)
Աֆղանստանի հյուսիս-արևելյան շրջանի հեռավոր գյուղերից մեկը՝ Հոբո Բարիկը, 1 շաբաթ տևած տեղատարափ անձրևների պատճառով առաջացած ուժեղ սողանքի հետևանքով մի քանի վայրկյանում հողին է հավասարեցվել։

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, մահացել է առնվազն 2.000 մարդ։

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Բադախշան նահանգի նահանգապետ Շահ Վալիուլա Ադիբը տեղեկացրել է, որ սողանքը հողին է հավասարեցրել 300 տուն։

Ադիբի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն նրանք բավականաչափ սարքավորումներ չունեն՝ սահմանափակվելով միայն բահերով։

Պարբերականը հավելում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է միջադեպին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներն այս դժվարին պահին աֆղան ժողովրդի կողքին է։










