Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է Եվրախորհրդարանի և Իսպանիայի Թագավորության խորհրդարանների մի խումբ պատգամավորների և նրանց ուղեկցող անձանց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և երկկողմ հարաբերություններին առչնվող հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է եվրոպական տարբեր կառույցների և պետությունների հետ հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով օգտակար Արցախի համար թե աշխարհաքաղաքական, թե հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցել ենԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:










