Ղրիմից Սլավյանսկ օգնության է մեկնել կամավորների երկու խումբ
Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի ցուցարարներին օգնության է մեկնել Ղրիմից կամավորների երկու խումբ, հայտնել է «Արևելյան ճակատ» սոցիալ-հայրենասիրական շարժման կոմիսար Նիկոլայ Սոլնցևը, գրում է Взгляд-ը:
«Սլավյանսկում մեր մարդիկ փոխանցում են, որ այժմ տեղի է ունենում ուժերի վերակազմավորում, տեղափոխություն: Մենք գիտենք, որ մեզ աջակցելու ցանկություն է հայտնել Ղրիմը: Ղրիմից դուրս է եկել տղաների երկու գումարտակ, որոնք կմիանան մեր կռվին»,- ասել է Սոլնցևը:
Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար Ստեպան Պոլտորակը հայտնել է, որ երկու զինվոր մահացել և 12-ը վիրավորվել են Սլավյանսկի մոտ գտնվող Անդրեևկայում փոխհրաձգության ժամանակ:
Սլավյանսկում տեղի է ունենում Ուկրաինայի զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունը։










