Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

15:08 • 03.05.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտային բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: 

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։