Ամերիկացի ձկնորսները նախապատմական տեսք ունեցող գոբլին շնաձուկ են բռնել (լուսանկարներ)

14:19 • 03.05.14

Մեքսիկական ծոցում կաղամարների որսով զբաղվող ամերիկացի ձկնորսները պատահմամբ նախապատմական տեսք ունեցող գոբլին շնաձուկ են բռնել, որը մարդու իմացած շնաձկներից ամենահազվագյուտն է։
 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մոտ 5մ երկարությամբ ու սարսափ ֆիլմերից «դուրս պրծած» դեմքով ձուկը երբևե Մեքսիկական ծովածոցում բռնված 2-րդ գոբլին շնաձուկն է։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ շնաձկան այս տեսակն ապրում է Ճապոնիայի ու Մեքսիկայի ափերը ողողող խորը ջրերում, և վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ գոբլին է երևացել։

 

Ձկնորսները պատմել են, որ նրանց ցանցը գցված է եղել 610 մ խորության վրա, իսկ այն ցամաք բարձրացնելուց հետո նրանք պարզապես ապշել են՝ կաղամարների կողքին տեսնելով հրեշավոր տեսքով ձկանը։ Այնուհանդերձ, նրանք որոշել են ընդամենը լուսանկարել ու բաց թողնել այն։
 

This rare 18-foot pink goblin shark was caught off the Florida Keys

The shark, which was eventually thrown back into the water, is thought to be a female and measure out to 18 feet long

 

Ամերիկացի ձկնորսները նախապատմական տեսք ունեցող գոբլին շնաձուկ են բռնել (լուսանկարներ)