1980-ականների Nintendo-ն նոր կիրառում է գտել խոհանոցում (լուսանկարներ, տեսանյութ)

11:17 • 03.05.14

Փիթ Հոթելետը կարողանում է տարբեր անպետք իրեր վերածել օգտակար սարքերի։ Այսպես՝ անցած դարի 80-ականների վերջերից օգտագործված Nintendo խաղային կցորդի համար տղամարդը նոր կիրառում է գտել խոհանոցում։

 

Ինչպես նշում է rbc.ru-ն, նա ստեղծել է դիմացկուն խոհանոցային մի ձեռնոց, որով անհնար է այրել ձեռքը՝ անգամ ամենատաք կաթսան վերցնելիս։

 

            

Սկզբում նա մի օրինակ իր համար է պատրաստել, սակայն նրա ստեղծածը շատ է դուր եկել շրջապատին, և Հոթելետը ձեռնարկել է ուշագրավ նորույթի զանգվածային արտադրություն։

 

Աղբյուրը հավելում է, որ Power Mitt Oven Glove ձեռնոցը պատրաստված է ջերմակայուն կաուչուկից։ Այն հարկավոր է կրել ձախ ձեռքին։

 

 
 

1980-ականների Nintendo-ն նոր կիրառում է գտել խոհանոցում (լուսանկարներ, տեսանյութ)