Նորքի 46-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել

13:51 • 03.05.14

Երեկ՝ մայիսի 2-ին հրազենի միջոցով ինքնասպանություն է գործել Նորքի Այգիներ թաղամասի բնակիչ Տ. Թադևոսյանը:

Այս մասին տեղեկությունները հաստատեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից՝ հերքելով, որ հնչել են մի քանի կրակոցներ: 

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է: