Ուկրաինական Զապորոժիեի և Կիրովոգրադի շրջաններում պաշտպանական գումարտակներ են ստեղծվել

20:44 • 03.05.14

Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ Զապորոժիեի և Կիրովոգրադի շրջաններում պաշտպանական գումարտակներ են ստեղծվել, որոնց առջև ծառացած հիմնական խնդիրը դիվերսիոն խմբերի հետ պայքարն է,  նաև՝ տվյալ տարածքով Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի անցկացումն ապահովելն ու ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը: Այս մասին հղորդում է unian.net-ը:


Նախարարությունում նշել են, որ գումարտակների կազմի մեջ են ներառվել այն տղամարդիկ, ովքեր զինվորական ծառայություն են անցել, իսկ նրանք, ովքեր չեն ծառայել, երդման արարողության կմասնակցեն, տեսական և գործնական ուսուցում կանցնեն փորձառու սպաների և Ուկրաինայի զինված ուժերի պայմանագրային զինծառայողների գլխավորած գումարտակներում: