Կիևի իշխանությունների ձեռքերն արյան մեջ են. Պեսկով

15:05 • 03.05.14

Կիևի իշխանությունները պատասխանատվություն են կրում Օդեսայում տեղի ունեցածի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Կիևի իշխանությունները ոչ միայն պատասխանատվություն են կրում այդ հանցագործության համար, այլև նրանք այդ հանցավոր գործողությունների մասնակիցն են: Փաստացիորեն նրանց ձեռքերն արդեն ամբողջությամբ արյան մեջ են, ընդ որում՝ այդ հանցագործության հանցակից են դառնում բոլոր նրանք, ովքեր Կիևի իշխանությունների գործողություններն օրինական են գնահատում»,- նշել է նա:

 

Պեսկովը նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Օդեսայում մահացածների ընտանիքներին, սակայն հնարավորություն չունի ցավակցություններ հայտնել Ուկրաինայի իշխանություններին, ինչպես դա ընդունված է միջազգային պրակտիկայում, քանի որ «որպես այդպիսին պաշտոնական Կիև գոյություն չունի»:

 

Նա ընդգծել է նաև, որ Կրեմլում աբսուրդային են համարում Ուկրաինայում զանգվածային արյունահեղության ֆոնին նախագահական ընտրությունների անցկացումը: Դա պետք է տեղի ունենա մայիսի 25-ին։