Պոդոլսկի կրկեսում ընձառյուծը հարձակվել է մոր և նրա երեք տարեկան որդու վրա
Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքի կրկեսում ընձառյուծը հարձակվել է մի երիտասարդ կնոջ և նրա երեք տարեկան որդու վրա: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Պոդոլսկի ոստիկանության մամլո ծառայության տեղեկատվության համաձայն՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
«Միջադեպը տեղի է ունեցել Պոդոլսկ քաղաքի Սառցե պալատում, որտեղ ներկայացում է ցուցադրել Շապիտո կրկեսը: Նախնական տվյալների համաձայն՝ ընձառյուծի կապն է ձգվել, և նա կարողացել է դուրս ցատկել ու հարձակում գործել: Վարժեցնողների՝ ժամանակին ձեռնարկած միջացառումների շնորհիվ ընձառյուծին մեկուսացրել են»,-նշել են մամլո ծառայությունում:










