Հոլանդացիները պնդում են, թե բացահայտել են եգիպտական բուրգերի կառուցման գաղտնիքը
Հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկը համարվող եգիպտական բուրգերը, որոնք ամեն տարի գրավում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկների, շինարարության մեթոդի տեսանկյունից մշտապես եղել են մարդկության ուշադրության կենտրոնում։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ամստերդամի համալսարանի գիտնականները հայտնել են, որ պարզել են՝ մ.թ.ա. 2.000թ. հին եգիպտացիները քարերի հսկայական աղյուսներն Արքաների հովտով տեղափոխել են ոչ թե այլմոլորակայինների միջոցով, այլ՝ թաց ավազի։
Հոլանդացի մասնագետների կարծիքով՝ եգիպտացիները ծանր քարերը դրել են սահնակի վրա, որոնք հարյուրավոր աշխատողներ քարշ են տվել թաց ավազով՝ դրա վրա նախապես ջուր լցնելով։ Հոլանդացի ֆիզիկոսների խոսքերով՝ թաց ավազը զգալի հեշտացրել է ծանր իրերի տեղափոխման գործընթացը՝ նվազեցնելով նաև դրա համար անհրաժեշտ աշխատուժի քանակը։
Al Arabiya-ն մանրամասնում է, որ նման եզրակացության հանգելու համար մասնագետները հիմնվել են եգիպտական հնագույն տապանաքարերից մեկի վրա հայտնաբերված որմնանկարի վրա, որն արվել է մ.թ.ա. 1.900թ.։ Այն պատկերում է 172 մարդու, որոնք սահնակից ամրացված ճոպաններով առաջ են տանում հսկայական քանդակ։ Նրանց առջևից քայլում է մեկը, ով ջուր է լցնում ավազի վրա։










