Անհետացած սպայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ մամլո խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վայոց ձորի մարզի զորամասերից մեկի՝ զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանի անհետացմանը, ասաց, թե դեռ հստակ նորություն չկա:
«Գյուղի բնակիչներն են ասում, թե նրան տեսել են գետում, բայց դա դեռ հաստատված չէ: Ջրամբարի տարածքում որոնողական աշխատանքներ են կատարվում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ գյուղի բնակիչներն ասել էին, թե զինվորականին տեսել են գետն ընկած, սակայն չեն կարողացել օգնել:










