Սլովենիայի վարչապետը հրաժարական է տվել կուսակցական ընտրություններում ֆիասկոյից հետո

19:47 • 03.05.14

Սլովենիայի վարչապետ Ալյոնկա Բրատուշեկը հայտարարել է, որ մայիսի 5-ին կհեռանա պաշտոնից: Կառավարության ղեկավարն այդ որոշումն ընդունել է, երբ նրան չի հաջողվել վերընտրվել «Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով RFI-ին:


«Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Լյուբլյանի Զորան Յանկովիչը:


Բրատուշեկը նաև կոչ է արել պատգամավորներին՝ «հրաժարվել վարչապետի պաշտոնում նոր թեկնածուի առաջադրման իրենց իրավունքից», որպեսզի հնարավորինս արագ նոր ընտրություններ հայտարարվեն: