Ուկրաինայում երկօրյա սուգ է հայտարարվել

14:37 • 03.05.14

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը երկօրյա սուգ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել՝ Դոնեցկի շրջանում հակաահաբեկչական գործողությունների անցկացման ընթացքում, ինչպես նաև Օդեսայում զանգվածային բախումների հետևանքով զոհերի կապակցությամբ, հայտնում է Интерфакс-ը։

 

«Մայիսի 2-ն Ուկրաինայի համար ողբերգական օր է դարձել։ Ես Ուկրաինայում երկօրյա սուգ հայտարարելու մասին հրամանագիր եմ ստորագրել»,- ասել է Տուրչինովը։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Օդեսայում բախումների հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է ավելի քան 40 մարդ։