Բոբ Դիլանն ու Arcade Fire-ն արժանացել են Webby ինտերնետային մրցանակին

11:42 • 03.05.14

Webby Awards ամենամյա մրցանակն այս անգամ ստացել է երաժիշտ Բոբ Դիլանը՝ համացանցում հատուկ ձեռքբերումների համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

 

Webby Awards մրցանակին արժանանում են կայքերը, համացանցում տարածված երաժշտության և տեսանյութերի, ծրագրային հավելումների, գովազդի, սոցիալական մեդիայի հեղինակները: Մրցանակը շնորհվում է «Թվային գիտության և արվեստի միջազգային ակադեմիայի կողմից»:

 

Բացի Բոբ Դիլանից մրցանակի են արժանացել նաև այլ երաժիշտներ: Իր երաժշտության անվճար և ամբողջական կատալոգ կազմելու համար պարգևատրվել է De La Soul հիփ-հոփ տրիոն, ինչպես նաև crowdfunding-ի պլատֆորմ «Kickstarter»-ը, Հարվարդի պրոֆեսոր Լոուրենս Լեսիգը՝ «Creative Commons» քոփիրայթի համակարգի ստեղծման համար, երաժիշտներ Ֆարել Ուիլյամսը, Arcade Fire խումբը և ուրիշներ: