Գիտնականները պարզել են, թե ինչու են հարբեցողների մկանները թույլ
Գիտնականները պարզել են խրոնիկ հարբեցողների մկանային թուլության պատճառը. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Դա նույն մեխանիզմն է, որը թուլացնում է մկանները մի քանի հիվանդությունների պարագայում, որի դեպքում միտոքոնդրիումները կորցնում են միմյանց հետ միաձուլվելու միջոցով «վերանորոգվելու» ունակությունը։
Խրոնիկ հարբեցողության նշաններից մեկը մկանային թուլությունն է։ Երկար ժամանակ դրա պատճառները հայտնի չէին։ Այժմ, սակայն, Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ դրանց պատճառը հենց միտոքոնդրումներն են։
Այդ բացահայտումը գիտնականներին հնարավորություն է տվել ուսումնասիրել կապը՝ խրոնիկ ալկոհոլիզմի և որոշ հիվանդությունների միջև, որոնք նույնպես մկանային թուլության են հանգեցնում։










