Եմենում Ալ-Քաիդայի 37 զինյալ է սպանվել

18:18 • 04.05.14

Եմենի բանակի զինվորականները Արաբական թերակղզում խոշոր հակաահաբեկչական գործողություն են իրականացրել «Ալ-Քաիդա» կազմակերպության դեմ, որի ժամանակ «Ալ-Քաիդա»–ի 37 անդամ է սպանվել է, կա մի քանի տասնյակ վիրավոր:

Ինչպես հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով այդ երկրի ՆԳՆ-ի հայտարարությունը, գրոհայինները սպանվել են Շաբվա նահանգում գործողության անցկացման 6-րդ օրը:

 

Ավելի վաղ Եմենի իշխանությունները հայտնել էին, որ երկրի հարավում սպանել են նախկինում Չեչնիայում կռված գրոհային Աբու Իսլամ ալ-Շիզանիին: