Ենթաստամոքսային գեղձը կարող է լրացնել ինսուլին արտադրող բջիջների ռեսուրսը
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները շաքարախտի հետազոտության մեջ բեկումնային առաջընթաց են արձանագրել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով DNA India-ին:
Պարզվել է, որ ենթաստամոքսային գեղձի որոշ բջիջներ, որոնք ազատում են մարսողական էնզիմները, կարող են փոխակերպվել ինսուլին արտադրող սովորական բետա բջիջների: Դա աշխարհի առաջին ապացուցված փաստն է:
Այսպիսով՝ տեսականորեն բետա բջիջների աշխատանքի խախտումը հնարավոր է շտկել acinar բջիջների շնորհիվ: Ի դեպ, անկախ հետազոտությունների շրջանակում Մատիաս Հեբրոկայի լաբորատորիայի աշխատակից Սապնա Պուրին առաջ է քաշել շաքարախտի զարգացման նոր տեսություն:
Այդ տեսության համաձայն՝ շաքարախտի որոշ դեպքերի պատճառը բետա բջիջների թթվածնային անբավարարությունն է, որն էլ ստիպում է նրանց՝ վերածվել ինսուլին արտադրելու ընդունակություն չունեցող ոչ այնքան չափահաս բջիջների:










