iPhone-ի համար նոր ունիվերսալ պատյան է նախագծվել (լուսանկարներ)

20:15 • 04.05.14

iPhone-ի համար նոր պատյան է նախագծվել, որի շնորհիվ սմարթֆոնն անջրանցիկ կդառնա, և կարող է պաշտպանվել անգամ կոտրվելուց:


Ինչպես գրում է Rbc.ru-ն` շատերի կողմից նախընտրելի iPhone 5S-ը մի թերություն ունի. ջուրն ընկնելուն պես այն վերածվում է անօգուտ իրի:


[BRIC+]xtreme գեղեցիկ տեսք ունեցող պատյանն ի զորու է վերացնել այդ թերությունը: Ինչպես նշում է աղբյուրը` այդ «պաշտպանությամբ» այժմ հնարավոր է անգամ լողալ և հեռախոսով նկարահանել ստորջրյա աշխարհը:


Բացի այդ, նորաոճ պատյանը կարող է հեռախոսը պաշտպանել ընկնելիս: Պատյանը պատրաստված է ամուր ալյումինից և կլանում է հարվածից ստացվող էներգիան, ինչը պաշտպանում հեռախոսը կոտրվելուց:


Պատյանի առավելություններից մեկն էլ այն է, որ այն հսկայական չէ և չի փոխում հեռախոսի տեսքը: Այժմ այն պատրաստելու համար միջոցներ են հավաքագրվում Kickstarter կայքում:


Նոր պատյանը կարժենա 75 դոլար:


 

 

 

iPhone-ի համար նոր ունիվերսալ պատյան է նախագծվել (լուսանկարներ)