Կրամատորսկում ռազմական գործողության ընթացքում 10 մարդ է զոհվել

15:21 • 04.05.14

Ուկրաինայի Կրամատորսկի շրջանում Կիևի իշխանությունների ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, նրանցից երկուսը զինվորականներ են. տեղեկացնում է Взгляд-ը։
 

Այս պահին՝ ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումները վերահսկում են ողջ քաղաքը՝ ներառյալ կենտրոնը՝ բացառությամբ քաղաքային խորհրդի շենքի։


Զինվորականներին հաջողվել է գրավել բոլոր վարչական շենքերը, ՆԳՆ-ին Ազգային անվտանգությանը պատկանող շենքերը, նաև հեռուստաաշտարակը։


Քաղաքում անջատել են ռուսական հեռուստաալիքներն ու միացրել միայն ուկրաինականը։ Քաղաքում զրահամեքենաներ են, գիշերը լսվել են հրաձգության ձայներ։