Օդեսայում ցուցարարներն արգելափակել են ՆԳՆ-ի շենքը

17:41 • 04.05.14

Ավելի քան 100 մարդ արգելափակել է Օդեսայում ՆԳՆ-ի վարչության շենքը, հայտնում է Kommersant-ը՝ նշելով, որ նրանք պահանջում են ազատ արձակել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին, որոնք ձերբակալվել էին մայիսի 2-ին:
 

Ցուցարարները փակել են Պրեոբրաժենսկայա փողոցի մի հատվածը և փորձում են թույլ չտալ, որ ձերբակալվածներն ուղարկվեն շրջանային դատարան: Տեղեկություններ կան նաև նախախարարության շենք մուտք գործելու փորձի մասին:
 

Նախօրեին Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ոստիկանությունը Օդեսայում ձերբակալել է զանգվածային անկարգությունների160 «ամենաակտիվ մասնակիցներին» և համապատասխան գործեր է հարուցել՝ զանգվածային անկարգությունների և իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի մեղադրանքով:
 

Նախօրեին Օդեսայում 42 մարդ էր զոհվել բախումների և դրանց հաջորդած հրդեհի հետևանքով: