Սլավյանսկում ապստամբների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել

19:18 • 04.05.14

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի Մալինովկա արվարձանում ապստամբները պայքար են մղում` ընդդեմ ուկրաինացի ուժայինների, INTERFAX-ին այս մասին կիրակի հայտնել են քաղաքի ինքնապաշտպանության շտաբից: 


«Ժամեր առաջ զինված բախում է տեղի ունեցել երկաթգծային կայարանի տարածքում, որտեղից այն տեղափոխվել է Մալինովկա շրջան»,- գործակալությանն ասել են շտաբից։ 


Աղբյուրը նշել է, որ ապստամբներին հաջողվել է հետ մղել ուկրաինացի ուժայիններին դեպի քաղաքի ծայրամասեր: «Այժմ ուժայինները հավաքվել են քաղաքի ծայրամասում` Սլավյանսկի մուտքի մոտ: Մտադիր ենք նրանց դուրս հանել այնտեղից»,- ասել է աղբյուրը։
 

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ուկրաինական զորքերն արդեն փորձել են գրոհել Սլավյանսկը, որի ժամանակ ուղղաթիռներ են կիրառվել: Երկու կողմից էլ կորուստներ են եղել: