Ուկրաինայի տարածքում GPS համակարգի խափանման մասին հաղորդումներ են ստացվել
Մի քանի աընկերություններ դիմել են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիային՝ տեղեկացնելով Ուկրաինայի տարածքում GPS համակարգի ընդունիչների աշխատանքի խափանումների մասին. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Մենք որոշ զեկույցներ ենք ստացել խափանումների մասին։ Այն պահին, երբ GPS-ն օգտագործվում է որպես պահուստային նավիգացոն համակարգ, թռիչքի անվտանգությանը որևէ սպառնալիք չկա»,- մեկնաբանել են ասոցիացիայից։
Միջազգային ասոցիացիան, սակայն, չի նշել այն միջազգային ընկերությունների անունները, որոնք հաղորդել են խափանումների մասին։










