Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաքների է պատրաստվում
Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել՝ աջակցություն հայտնելով քաղբանտարկյալներին, տեղեկացնում է haqqin.az-ը։
Այդ նպատակով «Մուսավաթ» կուսակցությունը բանակցություններ է վարում երկրի այլ քաղաքական ուժերի հետ։ Հանրահավաքի անցկացման օրը որոշվելու է կուսակցության այսօրվա նիստի ընթացքում։
Ակնկալվում է, որ այն տեղի կունենա մայիսի 11-ին։
Ավելի վաղ «Մուսավաթ» կուսակցությունը մայիսի 4-ին հանրահավաք էր նշանակել, սակայն այն չէր կայացել, քանի որ համաձայնության չէին եկել այլ կուսակցությունների հետ։










