Թող կարգի հրավիրի այդ կաշառակեր տնօրենին. Անահիտ Բախշյանը՝ Լոռու մարզպետին

13:46 • 05.05.14

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր ասուլիսի էր եկել փոխանցելու Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենի դեմ իրեն փոխանցած դժգոհությունները։ Նա Լոռու մարզպետին հորդորեց՝ կարգի հրավիրել կաշառակեր տնօրենին։


«Այսօր առավոտյան իմ գործընկերը տեղեկացրեց, որ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենը, առաջին դասարանցիների ծնողներից հանդեսի հետ կապված 10 000-ական դրամ է հավաքում։ Ամուսինը Ստեփանավանի նոտարն է»,-ունեցած տեղեկությունը փոխանցեց նա և նշեց, թե տնօրենի անունը չի հիշում, չնայած ըստ նրա, դժվար չէ իմանալ։


«Այս լուրը ձեր միջոցով տարածելով ահազանգում եմ Լոռու մարզպետ Նալբանդյանին. թող կարգի հրավիրի այդ կնոջը ոնց որ պետք է»,- ասաց նա։