Միշել Օբամայի եղբորն ազատել են աշխատանքից

23:29 • 05.05.14

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի եղբայրը՝ Կրեյգ Ռոբինսոնը, այլևս չի զբաղեցնում Օրեգոնայի «Beavers» բասկետբոլային թիմի մարզչի պաշտոնը: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Sports Illustraed-ին:


Աղբյուրի տեղեկատվության համաձայն` Կրեյգ Ռոբինսոնը պայմանագրով դեռ երեք տարի ժամանակ ուներ: Այսպիսով՝Օրեգոնայի համալսարանն ԱՄՆ առաջին տիկնոջ եղբորը մոտ 4 մլն դոլար է պարտք մնացել:


Ենթադրվում է, որ գլխավոր մարզչի հեռացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա չի հաղթահարել իր առջև դրված խնդիրները:


Փաստերից դատելով՝ չնայած ականավոր հարազատ ունենալուն՝ Միշել Օբամայի եղբորը չէր հաջողվել թիմը դուրս բերել ճգնաժամից: