ԱՄՆ-ում կրկեսային համարի իրականացման ժամանակ վիրավորվել է ավելի քան 10 մարմնամարզիկ (տեսանյութ)

09:21 • 05.05.14

ԱՄՆ-ի Ռոդ- Այլենդ նահանգում կրկեսային համարի իրականացման ժամանակ վիրավորվել է ավելի քան 10 օդային մարմնամարզիկ, գրում է korrespondent.net-ը։

 

Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան «մարդկային ջահ» անվանումով հնարքի իրականացման ժամանակ, որտեղ մարմնամարզիկներին մազերից կախում են հատուկ կառույցի վրա։ Դեռևս անհայտ պատճառներով կառույցը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է արենայի հատակին։

 

Ականատեսների խոսքերով՝ պարանը, որի վրա պահվում էր կառույցը, պոկվել է:

 

Վիրավորների մեծ մասը կոտրվածքներ ունեն: Նրանցից մեկը ծանր վիճակում է:
Տեղի ունեցածից անմիջապես հետո կրկեսի ղեկավարությունը դադարեցրել է ներկայացումը: