Դոնեցկի քաղաքապետը լիազորությունները հանձնել է դաշնայնացման կողմնակիցներին
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկանչենկոն ինքնակամ հանձնել է լիազորություններն ու շենքի բանալիները հանձնել դաշնայնացման կողմնակիցներին. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը, այդ պատճառով էլ բանալիները հանձնվեցին։ Եկան խաղաղ մարդիկ և առաջարկեցին հանձնել լիազորությունները։ Մարդն արեց դա։ Ամեն ինչ խաղաղ անցավ»,- հաղորդել են Դոնեցկի ազգային հանրապետության մամուլի ծառայությունից։
Դոնբասի աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցիպլակովը հայտարարել է, որ այժմ ողջ Դոնեցկի և բոլոր վարչական շենքերի վրա վերահսկողություն է սահմանվում։ «Այժմ բոլորն անցնում են մեր կողմը, միայն զինվորականներն ու «Աջ սեկտորի» զինյալներն են դեռ սադրանքներ կազմակերպում»,- նշել է նա։










