Ֆինլանդիայում վարորդական իրավունքից կարող է զրկվել նույնիսկ` հարբած հետիոտնը

22:23 • 05.05.14

Ֆինլանդիայում ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներն ակտիվորեն համագործակցում են վարորդական իրավունք տրամադրող գերտեսչությունների հետ, ինչով էլ պայմանավորված վարորդական իրավունքից կարելի է զրկվել անգամ առանց մեքենա վարելու՝ գտնվելով ոչ սթափ վիճակում:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Yle պորտալին հղումով, վարորդական իրավունքից կարող է զրկվել հարբած  անցորդները, որոնք կհայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:


Ինչպես պարզաբանել է Հարավ-արևմտյան Ֆինլանդիայի ոստիկանության կոմիսարը՝ վարորդական իրավունքը կարող են վերցնել, եթե մի քանի տարվա ընթացքում վարորդը պարբերաբար հայտնվում է վերականգնողական կենտրոնում: Նա նշել է, որ կարճ ժամանակահատվածում տեղի ունեցած նմանօրինակ 3 դեպքից հետո վարորդական իրավունքն, անկասկած, կվերցնեն: