ԱՄՆ-ի Օկլահոմա շրջանում անտառային հրդեհի հետևանքով 1000 բնակիչ է տարհանվել
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում տարհանվել է շուրջ 1000 բնակիչ՝ մայիսի 4-ին տեղի ունեցած անտառային հրդեհի պատճառով:
Ինչպես փոխանցում է INTERFAX-ը՝ Associated Press-ին հղումով, հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Առնվազն՝ 6 տուն ամբողջությամբ ավերվել է:
Հրդեհն սկսվել է կիրակի՝ ցերեկը, Գաթրի քաղաքի շրջանում, որը տեղակայված է նահանգի մայրաքաղաք Օկլահոմա-Սիթիից հյուսիս: Երեկոյան հրդեհի հետևանքով արդեն 10-15 քառ. կմ տարածք է ավերվել:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Օկլահոմա նահանգի բնակիչները տուժել են մեկ այլ բնական աղետից՝ տոռնադոյից:










