Ավտոմեքենաների ամենատարածված գույնը սպիտակն է՝ ըստ Ford-ի հետազոտության

11:04 • 05.05.14

Ավտոմեքենաների գնորդների նախասիրությունները չեն համընկնում Հենրի Ֆորդի այն համոզմունքի հետ, որ «ավտոմեքենան կարող է ունենալ ցանկացած գույն, եթե այն սև է»։

 

Համաձայն Ford ընկերության հետազոտության արդյունքների՝ ամբողջ Եվրոպայում ամենատարածված գույները հետևյալն են՝ սպիտակ (23%), սև (20%) և մոխրագույն (17%), հայտնում է Комсомольская правда-ն։

 

Սպիտակ գույնի ամենամեծ սիրահարները Թուրքիայում են. նրանց գնած Ford ավտոմեքենաների 55%-ը սպիտակ է։
Բրիտանացիներն ավելի հաճախ նախընտրում են կարմիր գույնի ավտոմեքենաներ։ Ռումինիայում առավել շատ ընտրում են կապույտ Ford մեքենաներ, իսկ Նորվեգիայում՝ շագանակագույն (12%)։

 

Ավտոմեքենաների ամենատարածված գույնը սպիտակն է՝ ըստ Ford-ի հետազոտության