Հունաստանը ցանկանում է առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի հետ

16:59 • 05.05.14

Հունաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Կոստանդինոս Կուտրասը տեղեկացրել է, որ իրենք աջակցում են Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը և սկսում են «առանց վիզայի ռեժիմ» սահմանելու գործընթացը։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, խոսնակը նշել է, որ անցագրային ռեժիմի արգելքի հաղթահարումը տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տնտեսական և զբոսաշրջային զարգացմանն ու երկկողմ հարաբերություններին։

 

Նա նշել է, որ Թուրքիան Հունաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և Աթենքը հարևան երկրի հետ լավ հարաբերությունների հաստատման շրջանակներում աջակցում է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ծրագրերին։