Կոտայքում շինաշխատանքների ժամանակ СРБ տեսակի նռնակ են հայտնաբերել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.48-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի Եղվարդի խճուղում` հուշարձանի մոտակայքում, շինարարական աշխատանքներ կատարելիս (ավազի մեջ) նռնականման առարկա է հայտնաբերվել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել փրկարարների և սակրավորական խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը «СРБ» տիպի նռնակ է (գազային), որը ժամը 11.50-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի աշխատակիցները տեղափոխել են բաժին:










