Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել. տուժել է 17 մարդ
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 17 մարդ է տուժել, տեղեկացնում է kommersant.ru-ն։
Բոլոր տուժածները Տոկիոյից են և դրա հարավ-արևմուտքում գտնվող Կանագավա շրջանից։
Նաև նշվում է, որ Տոկիոյում տրանսպորտի աշխատանքում խափանումներ չեն եղել։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով անվտանգության նկատառումներով անջատվել է մի քանի հարյուր տների գազամատակարարման համակարգը։










