Նեթանյահուն ցանկանում է Իսրայելը միմիայն հրեաների երկիր դարձնել
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն առաջարկել է վիճահարույց փոփոխություն կատարել երկրի սահմանադրությունում՝ ամրագրելով, որ «Իսրայելը միմիայն մեկ ազգի՝ հրեաների երկիր է, և ուրիշ ոչ մեկինը»։
Ինչպես հայտնում է The Gaurdian-ը, նախարարների կաբինետի կիրակնօրյա հանդիպման ժամանակ վարչապետը երաշխավորել է, որ միևնույն ժամանակ երկրում բնակվող փոքրամասնությունների, այդ թվում նաև արաբների, իրավունքները պաշտպանվելու են։
Նեթանյահուն հավելել է, որ նման փոփոխությունը կենսական անհրաժեշտություն ունի, քանի որ հրեական պետության օրինական գոյությունը մշտական ու աճող վտանգի տակ է՝ թե՛ դրսից, թե՛ երկրի ներսում։ Նա մտավախություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում Իսրայելը կարող է վերածվել երկազգ՝ արաբ-հրեական պետության։
Այս առաջարկն արդեն խստորեն քննադատել են պաշտոնյայի ընդդիմախոսներն ու պաղեստինցիները։










