Ուկրաինական Լուգանսկում անջատողականները հայտարարել են հանրաքվեի անցկացման մասին
Ուկրաինացի պատգամավոր Օլեգ Ցարյովը և «ազգային նահանգապետ» Վալերի Բոլոտովը Լուգանսկի շրջանի քաղաքպետերին հայտնել են հանրաքվեի անցկացման մասին:
Ինչպես հայտնում է УНИАН գործակալությունը՝ CityNews տեղական պորտալին հղումով, հաղորդագրության մեջ ասվում է, որ նիստը կայացել է առանց Լուգանսկի քաղաքագլուխ Սերգեյ Կրավչենկոյի: Չի նշվում նաև, թե քանի մարդ է կողմ քվեարկել հանրաքվեի անցկացմանը և քանիսն է մասնակցել նիստին:
«Անջատողական ուժերն այսպես կոչված՝ «Ազգային խորհուրդ» են ստեղծել, որը հանձնարարել է ինքնահռչակ նահանգապետին՝ ապահովել Լուգանսկի շրջանի կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացումը:
Նրանք պահանջել են զինաթափել բոլոր անօրինաբար զինված կազմավորումները, առաջին հերթին՝ «Պրավի սեկտորը» և ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհել»,-հաղորդում է գործակալությունը:










