ԱՊՀ-ն քանդել չի կարելի. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի, որ ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) երկրների ներքին խնդիրները կհարթվեն, ու միությունը կպահպանի իր գոյությունը, հայտնում է Газета-ն։
«Մենք գլուխ կհանենք այս խնդիրներից, սակայն քանդել ԱՊՀ-ն ոչ մի դեպքում չի կարելի»,- աղբյուրը մեջբերում է նախագահի խոսքերը։ Բացի այդ, Բելառուսի ղեկավարն ասել է, որ ներկայում ԱՊՀ-ն ապրում է դժվարին մի շրջան։
Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինան հրաժարվել էր ԱՊՀ-ում նախագահությունից, ինչից հետո այն ստանձնել է Բելառուսը։










