ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթը չկայացած է համարվել
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 5-ին նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստը:
Մրցույթին ներկայացվել է 2 հայտ` «Ինկար» ՍՊԸ և քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից:
Փաթեթները բացելուց հետո արձանագրվել է, որ հիմք ընդունելով «Հրապարակային սակարկու¬թյուն¬¬ների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջները` քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից ներկայացված հայտը հանձնաժողովի կողմից մերժվում է, քանի որ հայտը չի համապատասխանում հրավերի պահանջներին:
«Ինկար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը նույնպես մերժվել է, քանի որ հայտին կից ներկայացված՝ շրջակա մի¬¬ջա¬վայրի վրա ազդեցության վիճակի վերա¬բերյալ փորձա¬քննու¬թյան դրական երակացությունը (տրված 19.05.2011 թ.) ժամ¬¬կե¬¬տանց է: Սույն պահանջը ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով:
Հաշվի առնելով վերոհիշյալը և հիմք ընդունելով «Հրապարակային սակարկություն¬¬ների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` հանձնաժողովը որոշում կայացրեց մրցույթը համարել չկայացած:










